Boeing-ը հույս ունի վերականգնել 737 MAX-ի շահագործումը այս տարվա կեսերին

Boeing-ը հույս ունի վերականգնել 737 MAX-ի շահագործումը այս տարվա կեսերին

Boeing կորպորացիան հույս ունի, որ այս տարվա կեսերին կկարողանա վերսկսել Boeing 737 MAX օդանավերի շահագործումը։ Այս մասին տեղեկանում ենք կորպորացիայի պաշտոնական կայքում։ Ընդ որում, ընկերությունը չի հավաստիացրել, որ նշված ժամկետում կկարողանա հասնել դրան, սակայն եւ վստահություն են հայտնել, որ մշտապես եւ ամենայն մանրակրկիտությամբ ուսումնասիրելու են այն բոլոր ռիսկերը, որոնք կարող են առաջանալ լայների սերտիֆիկացման գործընթացում։ «MAX-ի վերադարձը եւ անվտանգ շահագործումը, հանդիսանում է մեր թիվ մեկ առաջնահերթությունը եւ մենք վստահ ենք, որ կհանսնենք դրան»,- ասված է հայտարարությունում։ Հիշեցնենք, որ 2018-19 թթ Ջակարտայում եւ Ադիս-Աբեբայում տեղի ունեցած ողբերգական ավիաաղետներից հետո Boeing 737 Max-ը հանվել էր շուկայից։