Բաքվում մեկնարկում է հայ ռազմագերիներ Լյուդվիգ Մկրտչյանի եւ Ալյոշա Խոսրովյանի դատավարությունը

Բաքվում մեկնարկում է հայ ռազմագերիներ Լյուդվիգ Մկրտչյանի եւ Ալյոշա Խոսրովյանի դատավարությունը

Բաքվում մեկնարկում է հայ ռազմագերիներ Լյուդվիդ Մկրտիչի Մկրտչյանի, ծնված 1969 թ եւ Ալյոշա Արամայիսի Խոսրովյանի դատավարությունը։ Երկու հայ ռազմագերիները մեղադրվում են «Ղարաբաղյան առաջին պատերազմում ադրբեջանցի ռազմագերիների խոշտանգման եւ այլ պատերազմական հանցագործությունների մեջ։ Գործով որպես տուժողներ ներգրավված են թվով 12 ադրբեջանցիներ» / մեջբերումն ըստ APA-ի/։

 Դատաքննությունը իրականացնելու է Բաքվի ռազմական դատարանը։ Այս մասին հայտնում է APA լրատվական գործակալությունը։