Իրանի միջուկային գործարքի համաձայնագրի հետ կապված բանակցությունները կվերսկսվեն այս ամսվա վերջին

Իրանի միջուկային գործարքի համաձայնագրի հետ կապված բանակցությունները կվերսկսվեն այս ամսվա վերջին

Իրանի միջուկային գործարքի համաձայնագրի վերադարձի հետ կապված բանակցությունները կվերսկսվեն նոյեմբերի քսանիննին Վիեննայում։ այս մասին թվիթերյան իր էջում գրել է Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Ալի Բաղըրին։ Այդ որոշումը կայացվել է Միջուկային գործարքի համաձայնագրի կոորդինաոր Էնրիկո Մորի հետ իրանական կողմի ներկայացուցչի ունեցած հեռախոսազրույցից հետո։ Վիեննայում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովն էլ, մեկնաբանելով այս որոշումը, գրել է, որ այն բացում է ճանապարհ՝ ամերիկյան կողմի կողմից Իրանի դեմ սահմանված սանկցիաների վերացման եւ համաձայնագրի՝ Իրանի կողմից ամբողջական կատարումը վերականգնման համար։