Ուկրաինացի ֆերմեր ընտանիքը տանը պահել է ինը մարդու՝ ստրուկի կարգավիճակում

Ուկրաինացի ֆերմեր ընտանիքը տանը պահել է ինը մարդու՝ ստրուկի կարգավիճակում

Ուկրաինայի Խարկովի մարզում ֆերմերությամբ զբաղվող ընտանիքը տանը պահել է ինը մարդու՝ ստրուկի կարգավիճակով, որոնք աշխատել են տնտեսությունում։ Այս մասին հայտնում է Խարկովի մարզի դատախազությունը։ Ստրկացված բոլոր անձինք ազատվել են։ Նրանց շարքում եղել է երեք կին, հինգ տղամարդ եւ մեկ երեխա։ Ստրկական աշխատանք շահագործող ընտանիքը թիրախավորել է հատկապես խոցելի մարդկանց, նրանց խոստացել բարձր վարձատրվող աշխատանք եւ կեցության լավ պայմաններ, սակայն տեղավորել են կեցության համար գրեթե ոչ պիտանի տարածքում, եւ ծանր գյուղատնտեսական աշխատանքներում ներգրավվել։ Ստրկական աշխատանք շահագործողների դեմ հարուցվել է քրեական գործ։