Երեկվա կիսաեզրափակչում վճռորոշ պահին երկու գնդակ է եղել դաշտում․ դանիացի երկրպագուները համաձայն չեն

Երեկվա կիսաեզրափակչում վճռորոշ պահին երկու գնդակ է եղել դաշտում․ դանիացի երկրպագուները համաձայն չեն

Երեկ ԵՎՐՈ-2020-ի երկրորդ կիսաեզրափակչի շրջանակում  Անգլիայի հավաքականը լրացուցիչ ժամանակում հաղթեց Դանիային ու դուրս եկավ եզրափակիչ։

Հանդիպման հաղթական գնդակը 102-րդ րոպեն խփեց Անգլիայի հավաքականի ավագ Հարի Քեյնը։ Դանիայի դարպասապահ Կասպեր Շմեյխելը հետ մղեց նրա հարվածը, սակայն Քեյնը երկրորդ փորձից կարողացավ գրավել մրցակցի դարպասը։ Այսօր արդեն համացանցում ֆուտբոլասերները մեկը մյուսի հետևից լուսանկարներ են հրապարակում, պնդում, որ Ռահիմ Սթերլինգի՝ տուգանայինում ընկնելու պահին խաղադաշտում երկու գնդակ է եղել և իրոք դա այդպես է, շատերը երկրորդ գնդակը խաղադաշտում նկատել էին հեց երեկ՝ ուղիղ ռեպորտաժի ժամանակ։ 

Նշենք, որ ֆուտբոլային կանոնների համաձայն՝ եթե դաշտում երկրորդ գնդակն է հայտնվում, ապա հանդիպման գլխավոր մրցավարը պարտավոր է կանգնեցնել հանդիպումը, հորդորել ֆուտբոլիստներին հեռացնել գնդակներից մեկը, ապա նոր հանիպումը շարունակելու հրահանգ տալ։

Դանիայի հավաքականի երկրպագուները պնդում են՝ եթե վերոնշյալ դրվագը չլիներ, հավանական է , որ Անգլիայի փոխարեն եզրափակչում հայտնվեր Դանիան։ Նշենք՝ Անգլիա-Իտալիա եզրափակիչը կայանալու է հուլիսի 11-ին, ժամը 23։00-ին։ Անգլիացիները պատմության մեջ առաջին անգամ են հայտնվել Եվրոյի եզրափակչում, իտալացիները 11 մետրանոցներով էին դուրս թողել պայքարից Իսպանայի ընտրանուն։