Ամենամեծ վտանգը կատաղած ոչխարն է, այլ ոչ թե «խաղաղ ատոմը»

Ամենամեծ վտանգը կատաղած ոչխարն է, այլ ոչ թե «խաղաղ ատոմը»

«Հայաստանում գործող Մեծամորի ատոմակայանը մեծ միջուկային վտանգ է ներկայացնում Ադրբեջանի, Թուրքիայի, Հայաստանի եւ ողջ տարածաշրջանի համար»,- ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսի հետ հանդիպման ժամանակ: Սա ասել է МГИМО-ի շրջանավարտը։ Ամոթ է МГИМО-ին, որ այդպիսի անհաջող կադրեր է թողարկում: Գրոսին, ենթադրաբար, լուրջ անձնավորություն է, բնագավառի հեղինակություն: Այլապես նա լեղապատառ կնետվեր՝ փակելու հայկական ատոմակայանը:

Մարդ որքան վերջացած տականք պետք է լինի, որ չհասկանա. «лежачего не бьют», առավել եւս՝ որ դու չես պառկեցրել. Թուրքիա, Պակիստան, Իսրայել, աշխարհի «էլիտար» ահաբեկիչները՝ ՆԱՏՕ-ի «քավորությամբ»: Հասկանալի է, եթե ՆԱՏՕ-ն բարոյական կազմակերպություն լիներ, ապա ուղղակի կասեր, որ «հայկական նախագիծը» փակված է: Էլ ավելի անբարոյական են այն գերտերությունները, որոնք, թաքնված անդեմ ՆԱՏՕ-ի թիկունքում, որոգայթներ են լարում մի փոքր ժողովրդի դեմ: Նրանք կողմ են ցեղասպանություններին, մարդկանց զանգվածային ոչնչացմանը: Սա «ոսկե միլիարդի» կրեդոն է: Բայց եթե դե ֆակտո  «հայկական նախագիծը» փակված է, ապա ի՞նչ խնդիր կա հայկական ատոմակայանի առումով. վաղ թե ուշ՝ դա էլ կփակվի: Ի դեպ, Համաշխարհային բանկի, Արժույթի միջագային հիմնադրամի եւ այլ միջազգային կազմակերպությունների համատեղ ջանքերով հաջողվեց Հայաստանն ապաարդյունաբերականացնել, փորձ արվեց ատոմակայանը փակել, ինչի համար ստեղծվել էր ինչ-որ եվրոպական հանձնաժողով, չստացվեց: Չստացվեց, որովհետեւ Ռուսաստանը ստանձնեց դրա «շեֆությունը»:

Նկարում «Խաղաղ ատոմ» հուշակոթողն է ՌԴ Ռոստովի մարզի Վոլգոդոնսկ քաղաքում: Տպավորիչ է ու, իսկապես՝ խաղաղ: Հայաստանում ատոմի խաղաղությունը հիմնված է երեք հիմնասյուների վրա. բարձր որակավորմամբ հայ մասնագետներ, ռուսական առաջավոր տեխնոլոգիաներ, ատոմակայանի շահագործման երկարատեւ փորձառություն: Այլապես «ողջ տարածաշրջանը» վաղուց ավերված կլիներ: Պետք է չմոռանալ, որ ատոմային էներգետիկայի բնագավառում ՌԴ-ն առաջատար է, հատկապես ուրանի հարստացման տեխնոլոգիայով հավասարը չունի աշխարհում: «Ցավալիորեն»՝ այս առումով, տարածաշրջանին վտանգ չի սպառնում: Տարածաշրջանի միակ սպառնալիքը կատաղած ոչխարներն են՝ հանձինս հարեւան ագրեսորների, որոնք ոչ մի կերպ չեն խաղաղվում՝ նորանոր խոտհարքեր են երազում: Բայց դրա լուծումն էլ կա. ՀՀ-ում մեծ թափով զարգանում է սպանդանոցների ցանցը։

Գագիկ Վարդանյան