Պետք է պահպանել կապերը ՌԴ-ի հետ․ Ֆինլանդիայի նախագահը՝ Արևմուտքին

Պետք է պահպանել կապերը ՌԴ-ի հետ․ Ֆինլանդիայի նախագահը՝ Արևմուտքին

Արևմուտքը պետք է ուղիներ գտնի Ուկրաինայում ստեղծված իրավիճակի ֆոնին Մոսկվայի հետ հարաբերությունները պահպանելու համար։ Այս մասին հայտարարել Ֆինլանդիայի ղեկավար Սաուլի Նիինիստեն, փոխանցում է The New York-ը։

«Երբ հակամարտությունն ավարտվի, Ռուսաստանը կմնա: Ես նկատի չունեմ ինչ-որ ամուր բարեկամություն, այլ միմյանց հանդուրժելու և նույնիսկ մի փոքր հասկանալու կարողությունը», - ասել է նա: Ֆինլանդիայի նախագահի խոսքով՝ անհրաժեշտ է փոխադարձ վստահություն հաստատել։

Ի դեպ, օրերս, կատարելով Եվրահանձնաժողովի՝ ՌԴ-ի դեմ պատժամիջոցների պահանջը, Ֆինլանդիան արգելանք է սահմանել ռուսական պետհամարանիշներով ավտոմենքենաների մուտքը՝ երկիր՝ որոշ բացառություններով (ԵՄ քաղաքացիներ, դիվանագիտական ներկայացուցիչներ, հումանիտար տեղաշարժ և այլն)։
Ավելի վաղ, նման որոշումներ էին կայացրել Էստոնիան, Լատվիան և Լիտվան։