Ռուս-ադրբեջանական նոր գործա՞րք

Ռուս-ադրբեջանական նոր գործա՞րք

Ռուսաստանյան «Վեդոմոստի»-ն գրում է, որ Ադրբեջանը հետաքրքրված է ռուսական Սու 57՝ հինգերորդ սերնդի կործանիչների ձեռքբերմամբ: Թերթի տեղեկացվածությամբ, այդ հարցով բանակցությունների առջեւ «կանաչ լույս է վառվել կողմերի քաղաքական ղեկավարության մակարդակով»:

Սեպտեմբերի  3-ին Սոչիում Պուտին-Ալիեւ հանդիպմանն իրազեկ դիվանագիտական աղբյուրն ասել է, որ հարցը քննարկվել է, ներկայումս բանակցում են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը եւ Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրի ներկայացուցիչները: Թերթը մատնանշում է, որ ռուս-ադրբեջանական ռազմական նոր գործարքի մասին ակնարկել էր Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովը՝ ռուսաստանցի իր պաշտոնակցի հետ բանակցություններից հետո՝ ասելով, որ «կան հետաքրքիր գաղափարներ»: