Հղիության ընթացքում բարդությունները կանանց մոտ կարող են հանգեցնել տկարամտության

Գիտնականները պարզել են, որ կանանց մոտ հղիության ընթացքում ունեցած բարդությունները, ինչպիսիք են պրե-էքլամպսիան, կարող են առաջացնել վաղաժամ դեմենցիա կամ տկարամտություն։ Հետազոտությունները պարզել են, որ այն կանայք, որոնց մոտ առկա է եղել հղիության ընթացքում հիպերտենզիալ խանգարումներ, ավելի շատ են ենթակա ունենալու երիտասարդ տարիքում վաղաժամ դեմենցիա։
Գիտնականները մանրամասնել են, որ այն դեպքում, երբ պրե-էկլամպսիան առաջացել է հղիության 34-րդ շաբաթում, ավելանալով հիպերտոնիայի վրա, վաղաժամ դեմենցիայի հավանականությունը մեծանում է։ Նշենք, որ ներկայումս գիտնականներին հատկապես հետաքրքրում է, թե պրե-էկլամպսիան ինչպես է ազդում կնոջ ուղեղի աշխատանքի վրա։
Կարծիքներ