Որն է կանանց համար ամենից օգտակար սննդակարգը 

Որն է կանանց համար ամենից օգտակար սննդակարգը 

Հարվարդի համալսարանի գիտնականները պարզել են, որ միջերկրածովյան սննդակարգը նվազեցնում է կանանց մոտ ծանր հիվանդություններից մահացությունը մոտ 25 տոկոսով։ Հիշեցնենք, որ միջերկրածովյան սննդակարգը տարածված է Հունաստան, Իտալիայում եւ Իսպանիայում։ Այն ենթադրում է մեծ քանակությամբ բուսական ծագման մթերքների ներառում սննդակարգում, ինչպես նաեւ ձիթապտղի յուղի, ձկան, ընկուզեղենի, հատիկեղենի եւ կանաչեղենի օգտագործում ամենօրյա ռեժիմով։

Հետազոտությունները պարզել են, որ այն կանայք, որոնք հիմնականում այս սննդակարգով են սնվում, նույնիսկ ծանր հիվանդություններ ունենալու դեպքում մահացության հավանականությունը մոտ 25 տոկոսով ավելի քիչ է, քան այլ սննդակարգով սնվողների մոտ։ Ներկայումս գիտնականները շարունակում են հետազոտությունները, պարզելու համար նման արդյունքի պատճառները։