Որքան է գնահատվում Մխիթարյանի տրանֆերային արժեքը․ ի՞նչ իրավիճակ է ֆուտբոլիստի ապագայի շուրջ

Որքան է գնահատվում Մխիթարյանի տրանֆերային արժեքը․ ի՞նչ իրավիճակ է ֆուտբոլիստի ապագայի շուրջ

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ ու առաջատար Հենրիխ Մխիթարյանը, ինչպես հայտնի է, դեռ մեկ տարի պայմանագիր ունի իտալական «Ինտերի» հետ։  Սակայն Calciomercato-ի հրապարակած հոդվածի համաձայն՝ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրվում են Սաուդիան Արաբիան ներկայացնող մի շարք ակումբներ։ Աղբյուրի պնդմամբ՝ նույն ակումբները հետաքրքրություն են ցուցաբերում նաև Մխիթարյանի թիմակցի՝ Բրոզովիչի նկատմամբ։

Մխիթարյանի տրանսֆերային արժեքը գնահատվում է մոտ 6 միլիոն եվրո։ Հենրիխ Մխիթարյանի գործակալ Ռաֆայելա Պիմենտան նույնպես խոսել է «Ինտերում» հայազգի ֆուտբոլիստի  ապագայի մասին:

«Մխիթարյանը պայմանագրով դեռ մեկ տարի ժամանակ ունի, բայց ակնհայտ է, որ ակումբի հետ կխոսենք, որպեսզի հասկանանք ֆուտբոլիստի նկատմամբ նրանց վերաբերմունքը: Դեռ նրանց հանգիստ կթողնենք, բայց անպայման կբախեմ «ներաձուրիների» դռները»,- ասել է Պիմենտան։