Համաշխարհային համախառն պարտքը հասել է 188 տրիլիոն դոլարի

Համաշխարհային համախառն պարտքը հասել է 188 տրիլիոն դոլարի

Համաշխարհային համախառն պարտքը հասել է 188 տրիլիոն դոլարի, սահմանելով ռեկորդ։ Այս մասին հայտնում է ԱՄՀ նախագահ Քրիստալինա Գեորգիեւան։ Այն համաշխարհային ՀՆԱ-ի 230 տոկոսն է կազմում։ Պարտքի 2/3-ը կազմում է մասնավոր սեկտորի ունեցած պարտքը։ Պետական պարտքն էլ զարգացած երկրներում մի մակարդակի վրա է, որպիսին չէր եղել սկսած Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից։ Գեորգիեւան կոչ է արել զգոն լինել, քանի որ անկայուն վարկային պոռթկումների հետեւանքները կարող են լինել կործանարար համաշխարհային ֆինանսական ճգնաժամի շեմին։