Լեցուն տրիբունաները մեզ վրա չեն ազդի․ մենք մեր պլանն ունենք․ Սպերցյան

Լեցուն տրիբունաները մեզ վրա չեն ազդի․ մենք մեր պլանն ունենք․ Սպերցյան

ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման խմբային փուլի Թուրքիա-Հայաստան հանդիպմանն ընդառաջ՝ «Յենի Էսքիշեհիր» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում Հայաստանի ազգային հավաքականի ու «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը անդրադարձել է այսօր կայանալիք խաղին։

«Բոլորս էլ գիտենք, թե որքան կարևոր խաղ է սա մեզ համար։ Մենք հիմա երկրորդ հորիզոնականում ենք ու մրցաշարային տեսանկյունից նույնպես մեզ համար կարևոր է։ Վերջում կտեսնենք, թե ուր ենք մենք հասել։ Մեզ մնացել է 5 խաղ և ամեն խաղ եզրափակիչի նման է։ Սպասենք խմբային փուլի վերջին ու կտեսնենք, թե ինչպես կստացվի»,- ասել  է Սպերցյանը։

«Ընդհանրապես ֆուտբոլիստները սիրում են խաղալ լեփ-լեցուն տրիբունաներով, բայց կարծում եմ, որ մեզ վրա չեն ազդի  լեցուն տրիբունաները, քանի որ մենք ունենք մեր պլանը»,-ասաց Սպերցյանը։