Արցախի ներկայիս նախագահը արդյո՞ք հարց չի տալիս Արցախի նախկին վարչապետին

Արցախի ներկայիս նախագահը արդյո՞ք հարց չի տալիս Արցախի նախկին վարչապետին

ԱՀ ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել. 

«2020 թ.-ի դեկտեմբերի 16-ին Արայիկ Հարությունյանն ի լուր աշխարհի հայտարարեց, որ պատերազմի ընթացքում «մութ ուժերը» թույլ չեն տվել կատարել ԱՀ Սահմանադրությամբ իրեն վերապահված նախագահի գործառույթները... Երևի մտածում էր` «մութ ուժերի» վերջը եկել է, ու այդ հայտարարությամբ ինքը կփրկվի (Արցախի Հանրապետության գլխավոր դատախազությունն էլ 6 ամիս է` վարույթ է իրականացնում, մենք էլ համբերատար սպասում ենք...):

Արդեն 10 օր է` Ստեփանակերտի մի մասն ու հարակից բնակավայրերը ջրազրկված են, ու սա արդեն լուրջ վտանգ է... Արցախի ներկայիս նախագահն արդյո՞ք հարց չի տալիս Արցախի նախկին վարչապետին, թե ինչպես եղավ, որ այնպես կառուցվեցին ջրագծերը, որ «երաշտն» ընդամենը մի հատվածի վրա ազդեց... Միգուցե «մութ ոժերը» կրկին թույլ չեն տալիս...          

ՀԳ. Ջրի «խնդիրների» շուրջ ԱՀ իշխանությունների կոչերն ու հայտարարությունները մի տեսակ նման են պատերազմի ժամանակ այլ երկրների կոչերին, որոնցով դիմում էին և՛ մեզ, և՛ թշնամուն...»: