Հրապարակվել են փաստաթղթեր, որոնք վկայում են Փաշինյանի եւ Այվազյանի կողմից իշխանության յուրացման փաստը

Հրապարակվել են փաստաթղթեր, որոնք վկայում են Փաշինյանի եւ Այվազյանի կողմից իշխանության յուրացման փաստը

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:

«Այսօր Լեհաստանում ՀՀ դեսպանության Facebook-ի էջում հրապարակվել են պաշտոնական փաստաթղթեր, որոնք վկայում են Նիկոլ Փաշինյանի եւ Արա Այվազյանի կողմից իշխանության յուրացման փաստի մասին։ Մասնավորապես, 2021 թվականի մայիսի 3-ին ստորագրված պաշտոնական գրություններում ՀՀ քաղաքացիներ Նիկոլ Փաշինյանն ինքն իրեն հռչակել է ՀՀ վարչապետ, իսկ Արա Այվազյանը` ՀՀ արտաքին գործերի նախարար: Սա այն դեպքում, երբ ՀՀ վարչապետի պաշտոնից հրաժարականի հիմքով ՀՀ նախագահի 2021 թվականի ապրիլի 25-ի համապատասխան հրամանագրով ընդունվել է կառավարության հրաժարականը։ Այս երկու անձանց գործողություններում հստակ կերպով նկատելի են ՀՀ Քրեական օրենսգրքի 300 հոդվածի 2-րդ մասով նկարագրվող ենթադրյալ հանցագործության հատկանիշներ, ինչի կապակցությամբ հրավիրում եմ ՀՀ դատախազության եւ ՀՀ հատուկ քննչական ծառայության ուշադրությունը»։