Կորոնավիրուսի դեմ պատվաստվածները կկարողանան ճամփորդել դեպի Սաուդյան Արաբիա

Կորոնավիրուսի դեմ պատվաստվածները կկարողանան ճամփորդել դեպի Սաուդյան Արաբիա

Սաուդյան Արաբիան մայիսի տասնիննից կթույլատրվի այն տուրսիտների մուտքը երկիր, ովքեր կորոնավիրուսի դեմ պատվաստում են անցել: Այս մասին գրում է ֆրանսիական Le Figaro պարբերականը: Ըստ այդմ, կորոնավիրուսի հանդեպ անընկալունակ կհամարվեն այն անձինք, ովքեր ամբողջությամբ պատվաստված կլինեն կորոնավիրուսի դեմ, կամ նախքան Սաուդյան Արաբիա մուտք գործելը երկու շաբաթվա շրջանակում ստացած կլինեն առաջին չափաբաժինը: Անընկալունակ կհամարվեն նաեւ այն անձինք, ովքեր արդեն հիվանդացել եւ առողջացել են կորոնավիրուսով վերջին վեց ամիսների ընթացքում: Մինչեւ տասնութ տարեկան անձինք, որոնք չունեն հասանելիություն պատվաստանյութերի հանդեպ, եւս կկարողանան ճամփորդել: