ԱՄՆ-ում մահացած է հայտնաբերվել Ուիթնի Հյուսթոնի 28-ամյա որդին

ԱՄՆ-ում մահացած է հայտնաբերվել Ուիթնի Հյուսթոնի 28-ամյա որդին

Մահացած է հայտնաբերվել Ուիթնի Հյուսթոնի նախկին ամուսնու քսանութամյա որդին՝ Բոբբի Բրաուն-կրտսերը՝ Լոս-Անջելեսի իր տանը։ Ոստիկանությունը հայտարարել է, որ նրա մահը չունի քրեական բնույթ։ Մահվան պատճառների մասին, սակայն այլ տեղեկություններ չեն հրապարակվում։ Մահացածի ընկերուհին՝ Աննան TMZ-ի փոխանցման համաձայն, ակնարկել է, որ Բոբբին մահացել է արգելված նյութեր օգտագործելուց։ «Գերդոզայավորումը դաս է՝ եթե այդ դասը չես յուրացնում, ապա մահանում ես»,- գրել է Աննան իր սոցկայքային էջում։ Նշենք, որ 2015-ին մահացել էր Բոբբի Բրաուն-ավագի եւ Ութինի Հյուսթոնի դուստրը՝ Քրիստինան։