WhatsApp-ում նորամուծություն ունեն 

WhatsApp-ում նորամուծություն ունեն 

Ray-Ban Stories խելացի ակնոց ունեցողների համար հետաքրքիր նորություն կա։ Այս ակնոցի մշակողները Meta-ի հետ համատեղ ծրագիր են մշակել, որով այս ակնոցն ունեցողները արդեն կարող են զանգել, լսել ձայնային հաղորդագրություն եւ ուղարկել տեքստային հաղորդագրություններ WhatsApp մեսենջերով։ Այս մասին հայտնում է Tech Crunch-ը։

Այս նորամուծությունը, ըստ Meta-ի լիովին պաշտպանված է եւ ոչ մեկը, որպես երրորդ անձ չի կարող հասանելիություն ձեռք բերել ուղարկված հաղորդագրության բովանդակության հանդեպ։ Նորամուծությունը հիմա դեռ հասանելի է անգլիախոս օգտատերերի համար, սակայն այն ընդգրկելու է նաեւ ֆրանսախոս եւ իտալախոս օգտատերերին եւս։