Իշխանություններին և դատավորին պատասխանատվության կանչելու կոչը շատ կարևոր է. Վանեցյան

Իշխանություններին և դատավորին պատասխանատվության կանչելու կոչը շատ կարևոր է. Վանեցյան

«Պատիվ ունեմ» խմբակցության նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Արմեն Գրիգորյանի մահը, իսկ ավելի ճիշտ սպանությունը այն ապօրինի և անբարո ժամանակի վկայությունն է, որում մենք ապրում ենք: 

Գուցե անիմաստ թվա իշխանություններին և դատավորին պատասխանատվության կանչելու կոչը, բայց հավատացե'ք, շատ կարևոր է, որ մենք խոստանանք ինքներս մեզ, որ շարունակելու ենք պայքարել Հայաստանում օրենքի և իրավունքի իշխանություն հաստատելու և մեր պետական ու ազգային շահերը պաշտպանող կառավարություն ձևավորելու համար:

Ցավակցում եմ Արմեն Գրիգորյանի հարազատներին, ընկերներին և բարեկամներին:
Բոլոր մեղավորները պատասխան են տալու: