Ինչ է տեղի ունենալու 2019-ին, ըստ Նոստրադամուսի

Ինչ է տեղի ունենալու 2019-ին, ըստ Նոստրադամուսի

Միջնադարում ապրած հայտնի գուշակ Նոստրադամուսի թողած գուշակությունների կամ ինչպես վերնագրվել է 1555 թվականի հրատարակության մեջ՝ «Մարգարեությունների» գիրքը շարունակում է մնալ ուսումնասիրողների ուշադրության կենտրոնում եւ բազմաթիվ պատմաբաններ, բանասերներ ու տեքստաբաններ շարունակում են այդ խրթին գուշակությունների վերծանումով զբաղվել։ Ինչպես գրում է Dailystar-ը, նրա 942 քառատողից բաղկացած գուշակությունների գրքում կան գուշակություններ նաեւ 2019 թվականի մասին։ Ամեն դեպքում դրանց լիակատար հավատ ընծայելը սխալ է, սակայն նաեւ չի կարելի հաշվի չառնել, որ օրինակ Լոնդոնի 1666 թվականի մեծ հրդեհը կամ 1789-ի հեղափոխությունը Ֆրանսիայում, ինչպես աեւ Հիտլերի գալն իշխանության, Քենեդիի սպանությունը, նույնիսկ՝ 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը նրա գործում կանխատեսվել է, ինչպես հավաստիացնում են շատ մասնագետներ։ Եվ այսպես 2019 թվականի համար կանխատեսվել է հետեւյալը․ մարդիկ կհասնեն նոր նվաճումների գիտության մեջ, սակայն կլինեն նաեւ բնական եւ մարդածին բազմաթիվ կատակլիզմներ։ Հենց հաջորդ տարի է, ըստ Նոստրադամուսի սկսվելու երրորդ համաշխարհային պատերազմը, որը տեւելու է 27 տարի։ Թե ով է սկսելու, հայտնի չէ, սակայն հայտնի է, որ ահաբեկչությունները ակտիվանալու են Եվրոպայում եւ ԱՄՆ-ում։ Աղետների տարածման օջախներից է շարունակելու մնալ Մերձավոր Արեւելքը, որտեղ ավելի ահագնանալու է կրոնական ծայրահեղականությունը։ Խոշոր երկրների ղեկավարները կկարողանան հաջորդ տարի վերջապես հասնել փոխհամաձայնության բնապահպանական մեծ համաձայնագիր կնքելու հարցում։ Սակայն հզոր երկրաշարժը, որ լինելու է հաջորդ տարի, դա չի կանխելու։ Նշվում է, որ օջախը գտնվելու է Կալիֆորնիայի եւ Վանկուվերի միջակայքում։ Կան նաեւ տարօրինակ կանխատեսումներ, օրինակ այն, որ հաջորդ տարի մարդիկ սկսելու են հասկանալի կենդանիների լեզուն, եւ նաեւ բացահայտվելու է մի դեղամիջոց, որով մարդկային կյանքը հնարավոր է դառնալու երկարաձգել մինչեւ 200 տարի։