ԲԴԽ-ն քվորումի խնդիր ունի այլևս

ԲԴԽ-ն քվորումի խնդիր ունի այլևս

ԲԴԽ-ն քվորումի խնդիր ունի այլևս։ Այս մասին հայտնում է Բարձրագույն դատական խորհրդի «Ֆեյսբուք»-ի էջը: Բարձրագույն դատական խորհրդի անդամ Արմեն Խաչատրյանը և Սերգեյ Մեղրյանը երեկ հրաժարական տվեցին։

Փաստացի, ԲԴԽ-ն այսօր ունի 5 անդամ՝ նախկին տասը հոգանոց կազմից։
Հիշեցնենք, որ մայիսի 24-ին և հունիսի 7-ին  հրաժարականներ էին ներկայացրել նախկին նախագահ Գագիկ Հարությունյանն ու Գևորգ Դանիելյանը։ Վերջինիս վրա դրվել էին ԲԴԽ նախագահի պարտականությունները։ Իսկ առաջին հեռացողը Վճռաբեկ դատարան, քաղաքացիական և վարչական մասնագիտացմամբ դատավոր Ռուզան Հակոբյանը։

Նշենք, որ ըստ Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի մի շարք՝ 94, 96-րդ 
և այլ հոդվածների, ԲԴԽ-ն իրեն վերապահված լիազորություններ արդեն այսօր չի կարող իրականացնել։  Եթե օրինակ՝ որևէ դատավոր այսօր ենթարկվի քրեական հետապնդման։
Բանն այն է, որ 94-ի 6-րդ կետն օրինակ, ասում է, որ «Դատավորին և Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները դադարեցնելու, ինչպես նաև իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի անդամի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին Բարձրագույն դատական խորհրդի որոշումներն ընդունվում են խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով խորհրդակցական սենյակում՝ բաց քվեարկությամբ»:

Այսինքն՝ դրա համար անհրաժեշտ է 7 անդամ , երկու երրորդ, որն  արդեն այսօր ԲԴԽ-ն չունի։  Նույնը՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելը։ Եվ ԲԴԽ-ն  6 հոգանոց կազմով ակարող է միայն ընթացիկ և նորմատիվային խնդիրներ լուծել։ Նման որոշումներն ընդուվում են ԲԴԽ անդամների ձայների մեծամասնությամբ։

Իսկ ի՞նչ կլինի, եթե վաղը մեկ այլ դատավոր, վարակված լինելով ԲԴԽ-ում հրաժարականների «վարակով» վաղը ինքն էլ հրաժարական տա։

Ինչը ոչ ոք չի կարող բացառել։ Նշենք, որ ասյօր ԲԴԽ-ում մնացած անդամներն են՝ Սերգեյ Չիչոյանը, Անի Մխիթարյանը,․Արմեն Բեկթաշյանը, Լիպարիտ Մելիքջանյանը, Հայկ Հովյաննիսյանը։ 

Նշենք նաև, որ ԲԴԽ կազմի համալրումը ևս չի կարող շատ արագ, որովհետև նախ պետք է իրավաբաններից կամ իրավաբան գիտնականների թեկնածուներ հաստատվեն, դրանց մի մասը քվեարկվի ԱԺ-ով։  Իսկ այսրոպեական հարցերը հիմա են պահանջում լուծումներ։
Ավելին՝ ինչպես տեղեկացանք՝  համակարգին շատ մոտ կանգնած անձից շուտով խորհուրդ չի լինելու, որ այդ հրաաժարականները հաստատի։