Փաշինյան-Արայիկ Հարությունյան տանդեմը դա արեց․ չգիտե՞ք՝ գաղտագողին որն է

Փաշինյան-Արայիկ Հարությունյան տանդեմը դա արեց․ չգիտե՞ք՝ գաղտագողին որն է

Մենք այստեղ հերթական հարցերն ենք քննարկում, մինչդեռ ադրբեջանական ագրեսիան Արցախի դեմ նոր սահմաններ է անցել։ Հակարի կամուրջին Ադրբեջանը դրել է ամբողջական հենակետ։ Բազմաթիվ մեր հայրենակիցներ այս օրերին ցավով ականատես են լինում Հայաստանի իշխանությունների լռությանը։ Այս մասին քիչ առաջ իր ելույթում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Չգիտե՞ք՝ գաղտագողին որն է։ Գաղտագողին այն է, որ բանակցություններից հետո ԱՄՆ Պետդեպարտամենտը ասում է, թե քննարկման կետերից մեկը երկու երկրների էթնիկ փոքրամասնությունների իրավունքի հարցն է։ Գաղտագողին այն է, որ այսօր արցախցիները փաստորեն Ադրբեջանում էթնիկ փոքրամասնություն են։ Գաղտագողին այն է, որ Արայիկ Հարությունյան-Նիկոլ Փաշինյան դավաճանական տանդեմը օրինականացրեցին այդ մաքսակետը՝ հայերին տանելով ու բերելով այդտեղով։ Ռուբեն Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահ, Թուրքիայի հետ բանակցող մարդ, գնում այսօր մասնակցում է Ադրբեջանի հետ բանակցություններին, ինչը ուղղակիորեն շաղկապում է Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունները»,- հավելեց Մանուկյանը։