Ժաննա Անդրեասյանը՝ ՀՊՏՀ ռեկտորի հրաժարականի մասին

Ժաննա Անդրեասյանը՝ ՀՊՏՀ ռեկտորի հրաժարականի մասին

Տիկին Գալոյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, և երեկ նաև պրոռեկտորի վրա են դրվել Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պարտականությունների կատարման աշխատանքները: Ինձ համար այս հարցը սպառված է: Այս մասին քիչ առաջ Կառավարության ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Դիանա Գալոյանը օրերս աշխատանքից ազատվելու դիմում էր գրել:

«Ես հարգանքով եմ վերաբերվում տիկին Գալոյանի որոշմանը՝ թողնել ռեկտորի պաշտոնը, և կարծում եմ՝ այլևս օրակարգային չեն մնացած հարցերը»,- ասաց նա: