Ղարաբաղյան հակամարտությունը Եվրոպային լուրջ ընտրության առաջ է կանգնեցրել․ Մաս 1-ին

Ղարաբաղյան հակամարտությունը Եվրոպային լուրջ ընտրության առաջ է կանգնեցրել․ Մաս 1-ին

Ռուսաստանից բացի, Ղարաբաղյան հակամարտությունում հաջորդ արտաքին խաղացողը Թուրքիան է, ով Ադրբեջանին անփոփոխ կերպով աջակցում է, ունենալով նրա հետ պանթյուրքական մշակութային, լեզվական եւ այլ՝ ներառյալ նաեւ տնտեսական կապեր։ Այս մասին գրում է Միջազգային եւ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի՝ CSIS-ի փորձագետ Մաթյո Դրուանը։

Ըստ հրապարակման, թուրքական աջակցությունը վճռական նշանակություն է ունեցավ Ադրբեջանի՝ Հայաստանի հանդեպ ռազմական գերակշռության ձեռք բերման մասով 20 թվականի երկրորդ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ։

Մասնավորապես թուրքական Bayraktar TB-2 ԱԹՍ-ները լրջագույն աջակցույուն եղան Բաքվի համար։ Բացի այդ, Բաքուն վայելում է այնպիսի երկրների աջակցությունը, ինչպիսիք են Պակիստանն ու Քաթարը, որոնք հանդիսանում են Թուրքիայի գործընկերները։ Ու թեեւ Հարավային Կովկասում ազդեցության համար մրցապայքար կա Մոսկվայի եւ Անկարայի միջեւ, սակայն նրանք համակարծիք են այն հարցում, որ Ղարաբաղյան հարցում դրսի խաղացողների, մասնավորապես՝ Արեւմտյան դերակատարների ներկայությունը պետք է լինի նվազագույնի հասցված եւ զսպված։ Երկուսն էլ մասնավորապես փորձել են շրջանցել ԵԱՀԿ ՄԽ-ն, որը համանախագահում էին Ռուսաստանը, Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն, եւ որը ստեղծվել էր դեռ 90-ական թվականներին՝ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղիների որոնման համար։ Ըստ հրապարակման, այս հակամարտության յուրահատկություններից է նաեւ այն, որ կարող է պոտոնցիալ կերպով անկայություն առաջացնել Իրանում, որտեղ բավականին մեծ՝ 15-19 միլիոն էթնիկ ադրբեջանցիներ են ապրում, այն դեպքում, երբ բուն Ադրբեջանում ադրբեջանցիների թիվը 10 միլիոն է։ Թեհրանը, հետեւաբար, ցանկանում է խուսափել այն հետեւանքներից, որոնք կարող են առաջանալ այն բանից հետո, երբ իրանաբնակ ադրբեջանցիները սկսեն պահանջել ինքնավարություն  Իրանի կազմում կամ ավելի սերտացում Ադրբեջանի հետ։

Միաժամանակ, Թեհրանում անհանգստացած են, որ Բաքուն ցանկանում է կառուցել Հայաստանում ցամաքային միջանցք, որը կկապի Ադրբեջանի բուն տարածքները Նախիջեւանի հետ, որը կզրկի դեպի Երեւան Թեհրանի ուղիղ հաղորդակցությունից։ Այդպիսով, թեեւ պաշտոնապես Իրանը չեզոք կեցվածք է որդեգրել եւ հայտարարում է, որ պատրաստ է հանդես գալ որպես միջնորդ, սակայն իրականում հակված է աջակցելու Հայաստանին։ Դա նաեւ բացատրվում է նրանով, որ Իրանի երդվյալ հակառակորդ Իսրայելը աջակցում է Ադրբեջանին, դառնալով Բաքվի հիմնական ռազմական մատակարարներից մեկը։ Այդպես, 5 տարում, Ադրբեջանի գնած սպառազինությունների 70 տոկոսը մատակարարվել է Իսրայելի կողմից, ներառյալ նաեւ Barak 8 հրթիռները, որոնք քիչ օգտնեցին Բաքվին հաջողության հասնելու 20 թվականի պատերազմում։