Ջոնսոնը Պուտինին «գանգստեր» է անվանել

Ջոնսոնը Պուտինին «գանգստեր» է անվանել

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ «Վագներ» ՌՄԿ-ի ղեկավար Եվգենի Պրիգոժինի հավանական սպանությունը չէր կարող տեղի ունենալ առանց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ցուցումների, և, հետևաբար, ցույց է տալիս, որ նրա հետ բանակցելն իմաստ չունի։

«Պուտինն իրեն դրսևորել է որպես գանգստեր, և նրա անհեթեթ հեռուստատեսային «հարգանքի տուրքը» մահացած «վագներականներին» վերցված է պարզապես «Կնքահայր» ֆիլմի էջերից։ 
Այս սպանություններով Պուտինը մեր աչքի առաջ վերածվում է ասիական դեսպոտի, ով սպանում է իր նախկին ֆավորիտին՝ ցույց տալու, թե ով է ղեկավարում այստեղ»,- գրել է Ջոնսոնը Daily Mail տաբլոիդի իր վերջին սյունակում։

«Եթե Պուտինը հաղթի Ուկրաինայում, դա աղետ կլինի ամբողջ աշխարհում ժողովրդավարության համար: Եթե ​​Պուտինը հաղթեր, սա պատրվակ կլիներ բոլոր նրանց համար, ովքեր ասում են, որ Արևմուտքի վրա հույս դնել չի կարելի»,- զգուշացրել է քաղաքական գործիչը։