Չինաստանից Ռուսաստան ավտոմեքենաների արտահանումը հնգապատկվել է 

Չինաստանից Ռուսաստան ավտոմեքենաների արտահանումը հնգապատկվել է 

Այս տարվա հունվարից մինչեւ հուլիս ընկած ժամանակահատվածում Չինաստանից դեպի Ռուսաստան ավտոմեքենաների արտահանումը հնգապատկվել է։ Թվային արտահայտությամբ՝ նշված ժամանակահատվածում Չինաստանից Ռուսաստան արտահանվել է 405 հազար մարդատար ավտոմեքենա որը 5,7 անգամ ավելին է, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։

Մաքսային տվյալներով, այս ապրանքատեսակի արտահանման արժեքը դրամային արտահայտությամբ ավելացել է 5,65 միլիարդ դոլարով։ Չինական արտահանման 14 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանին։ Չինական ավտոմեքենաների գնման ծավալներով Ռուսաստանը գրավում է առաջին տեղը։ Հիշեցնենք, որ անցյալ տարի Չինաստանից Ռուսաստան արտահանվել էր 153,2 հազար մարդատար ավտոմեքենա՝ 1,68 միլիարդ դոլար ընդհանուր արժեքով։