Իլհամ Ալիեւը Վլադիմիր Պուտինին անվանել է աշխարհի թիվ մեկ առաջնորդը

Իլհամ Ալիեւը Վլադիմիր Պուտինին անվանել է աշխարհի թիվ մեկ առաջնորդը

Իլհամ Ալիեւը Վլադիմիր Պուտինին անվանել է աշխարհի թիվ մեկ առաջնորդը։ Այդ մասին նա ասել է ՌԴ ԶՈՒ ԳՇ պետ Վալերի Գերասիմովի հետ հանդիպմանը: Ալիեւը կարեւորել է, որ 2017թ. ի վեր արդեն հինգերորդ անգամ ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի բարձրաստիճան զինվորականները հանդիպում են Բաքվում եւ ընդգծել, որ դա նպաստում է ոչ միայն Հարավային Կովկասի տարածաշրջանում, այլեւ ամբողջ աշխարհում խաղաղության պահպանմանը:

Ադրբեջանի նախագահը հատուկ անդրադարձել է վերջերս Մեհրիբան Ալիեւայի Մոսկվա կատարած այցին եւ ընդգծել, որ միջազգային պրակտիկայում աննախադեպ է, երբ ընդունող երկրի նախագահը հանդիպում է այցելու կողմի աստիճանով ավելի ցածր պաշտոնյային՝ նկատի ունենալով Պուտին-Մեհրիբան Ալիեւա հանդիպումը: Ալիեւը ռուս-ադրբեջանական հարաբերությունները որակել է «ռազմավարական-դաշնակցային»:

Մամուլում տեղեկություն է շրջանառվել, որ ՌԴ նախագահն Իլհամ Ալիեւին հրավիրել է ԵԱՏՄ գագաթաժողովին, որը տեղի կունենա տարեվերջին: Այդ ընթացքում ծրագրվում է նաեւ երկկողմ՝ Պուտին-Ալիեւ բանակցություն: