Աստղագուշակ նոյեմբերի 27-ի համար

Աստղագուշակ նոյեմբերի 27-ի համար

Խոյ․ Օրն ամենայն հավանականությամբ առաջին հայացքից ձեզ կարող է թվալ ոչ այնքան հեշտ։ Ինչ որ հարց, որի պատասխանը փնտրում եք, մնում է ձեր համար օդից կախված։ Մի շտապեք հապճեպ եզրակացություններ անել։ Նեգատիվ տրամադրությունները կփոխվեն արդեն կեսօրից հետո։ Ընդհանուր առմամբ օրը դրական հունի մեջ կավարտվի։ Հնարավոր են նոր խոստումնալից ծանոթություններ։

Ցուլ․ Այսօր աստղերը խորհուրդ են տալիս ձեզ դադար վերցնել։ Գործերը կարող են նաեւ մի փոքր սպասել։ Էներգետիկ պոտենցիալը բավարար չէ օրվա ծանրաբեռնվածությանը դիմանալու համար։ Եթե դրա անհրաժեշտությունը կա, մի վարանեք դիմել հարազատ մարդու օգնությանը։

Երկվորյակներ․ Այսօր ոչ ոք ու ոչինչ չի կարողանա ձեզ հետ պահել դեպի դրած նպատակը ձեր սլացքից։ Նույնիսկ եթե հարյուրավոր խոչընդոտներ առաջանան, միեւնույնն է, դուք անկոտրում կերպով ընթանում եք առաջ։ Օրվա վերջում ամեն դեպքում կզգաք հաջողության պտուղները։ Հուսահատվել պետք չէ ոչ մի դեպքում։

Խեցգետին․ Աշխատանքի հարցում ցուցաբերեք վճռականություն։ Ոչ մի դեպքում խորհուրդ չի տրվում թուլացնել տեմպը։ Նույնիսկ եթե զգաք, որ արդեն ավարտում եք ընթացիկ գործն ու համտեսելու եք դրա պտուղները, միեւնույնն է հիշեք, որ կարեւորը տեմպի մեջ մնալն է ձեզ համար այսօր։ Էմոցիոնալ լիցքաթափման համար լավագույն պահը երեկոն է։

Առյուծ, Այսօր կարող եք լուրջ մասնագիտական հաջողություններ գրանցել։ Չի կարելի բացառել, որ հավելավճար կստանաք, կամ էլ պաշտոնի բարձրացում կլինի։ Ամեն դեպքում հիշեք, որ ձեր ջանքերը աննկատ չեն մնացել ղեկավարության մոտ եւ ըստ արժանվույն կգնահատվեն։

Կույս․ Այսօր կարող եք մի քիչ կապրիզներ թույլ տալ ձեզ։ Հատկապես, որ շրջապատը կփորձի շարժվել ձեր քմահաճույքներին ընդառաջ։ Աշխատանքի հետ կապված հարցերում դրսեւորեք էնտուզիազմ։ Չի կարելի բացառել, որ ձեր աշխատանքի արդյունավետությունը կարող է նկատվել ինչ որ անտեսանելի աչքի կողմից ու գնահատվել։

Կշեռք․ Այսօր առանց մտածելու նետվեք առաջ․ ձեզ պոկում է պետք։ Ապրեք «այստեղ եւ հիմա» սկզբունքով, դրեք ոչ մեծ խնդիրներ, եւ սկսեք հերթով լուծելով անցնել առաջ։ Խուսափեք այն մարդկանցից, որոնցից զգում եք հոռետեսություն եւ ագրեսիա։ Եթե ինչ որ ազգական հայտնվել է բարդ իրավիճակում, կարող եք օգնության ձեռք մեկնել նրան։

Կարիճ․ Այսօր սեւեռուն միտք կունենաք, թե ինչպես հարստանալ։ Ընդ որում, դրան հասնել ոչ թե անդադար աշխատանքի շնորհիվ, այլ զարտուղի ճանապարհներով, օրինակ ինչ որ մեկի բարեհաճությունը շահելով։Քայլեր մի ձեռնարկեք, նման գաղափարները չափազանց ռիսկային են, ու լուրջ խնդիրների առաջ կարող են կանգնեցնել ձեզ։

Աղեղնավոր․ Այսօր կասկածներն ու վախերը կարող են փչացնել տրամադրությունը։ Նման վիճակը արդարացված է, եթե կարեւոր բանակցությունների եք պատրաստվում։ Իսկ եթե նման բան չկա, ապա փորձեք ներհայեցողությամբ հասկանալ պատճառներն ու չեզոքացնել դրանք։

Այծեղջյուր․ Այսօր ավելի ոգեկան մտորումների եք տրամադրված։ Ցանկություն կառաջանա ինչ որ բարի եւ առաքինի գործ կատարելու։ Հնարավոր է նաեւ որեւէ բարեսիրական կազմակերպությանը նվիրատվություն անեք։ Օրվա վերջում կտարվեք կրոնական գրականության ընթերցանությամբ։

Ջրհոս․ Առաջնահերթ լուծելիք հարցերի ցանկը այսօր կրճատեք որքան հնարավոր է։ Դա կտնտեսի ձեր էներգետիկ պաշարն ու ուժերը։ Խնայեք նյարդերը։ Դրանք ձեզ դեռ պետք են գալու։ Ավելի լավ է օրվա մեջ միայն մի քանի գործ կատարեք ու մնացած մասը մեկուսացեք։ Ինքնաքննության համար ամենալավ օրն է։

Ձկներ․ Կկարողանաք ճիշտ կողմնորոշվել եւ խուսափել խնդիրներից։ Երջանիկ պատահականությունը շատ բան կարող է այսօր փոխել ձեր կյանքում։ Վերջապես կհաղթահարեք ֆինանսական դեգիցիտը։ Հնարավոր է նաեւ հաշտվեք մեկի հետ, ով դեռ շատ վաղուց խզել էր հարաբերությունները՝ ունեցած կոնֆլիկտի պատճառով։