Հայաստանի դրոշի փոխարեն Թուրքիայում Կոլումբիայի դրոշն էին կախել․ առավոտ շուտ էլ դոպինգ արեցին

Հայաստանի դրոշի փոխարեն Թուրքիայում Կոլումբիայի դրոշն էին կախել․ առավոտ շուտ էլ դոպինգ արեցին

Առավոտ շուտ դոպինգ ստուգում են անցկացրել միայն մեր մարզիկների համար: Դահլիճում էլ Հայաստանի դրոշի փոխարեն Կոլումբիայի դրոշն էին կանխել: Իրականում ես դրանից շատ վրդովվեցի: Ներողություն խնդրեցին, սակայն հետո, ու ասացին, որ շփոթել են,արագ փոխեցին դրոշը։ Այս մասին քիչ առաջ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը՝ անդրադառնալով Թուրքիայում օրերս կայացած Եվրոպայի վերջին առաջնությանը։

«Տղաների վրա էլ ազդեց այդ միջադեպն ու մղեց ավելի մեծ հաջողությունների: Նժույգթափերում բրոնզե մեդալ չէինք սպասում Արթուրից: Արթուրը շատ թասիբով տղա է, երևի այդ միջադեպերն էլ ազդեց իր վրա»,- հավելեց նա։