Կոռուպցիոն սխեմաներ՝ Ուկրաինայի ՊՆ-ում․ թուրքերի մատը խառն է

Կոռուպցիոն սխեմաներ՝ Ուկրաինայի ՊՆ-ում․ թուրքերի մատը խառն է

Կիևում լույս տեսնող «Зеркала недели» հասարակական-քաղաքական շաբաթաթերթի հետաքննության համաձայն՝ Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը երկրի զինված ուժերի համար բաճկոններ է գնել եռապատիկ թանկ գնով։

Ըստ այդմ, 2022 թվականի աշնանը թուրքական ֆիրմայի հետ կնքված պայմանագրով բաճկոնները պետք է կամուֆլյաժ (գունաքողարկված) լինեին։ Մինչդեռ Ուկրաինայի հետ սահմանին դրանք դարձան «ձմեռային օդապաշտպան» ռազմակական հանդերձանք և եռապատկվեցին գնով, գրում են լրագրողները՝ վկայակոչելով Vector avia hava araçlari մատակարարի փաստաթղթերը։

Ուկրաինա ուղարկված հագուստը Մոլդովայում սահմանը հատել է 1 խմբաքանակի համար 27 500 դոլար գնով, իսկ Ուկրաինա է մտել, ըստ մաքսային ծառայության, արդեն 367 500 դոլարով։ Ընդ որում, մատակարար ընկերությունը, ինչպես պարզել է հրատարակությունը, իրականում թուրքական չէ, այլ պատկանում է ուկրաինացի Ռոման Պլետնևին, ով Զապորոժիեից է։ Ընկերությունը Թուրքիայից Ուկրաինա է ներմուծել 233 հազար բաճկոն՝ 20 միլիոն դոլարով և 202 հազար տաբատ՝ 13 միլիոն դոլարով։

Այս փաստի առթիվ Կիևի Գոլոսեևսկու շրջանային դատարանը քրեական գործ է հարուցել։ Նյութերում ասվում է, որ ուկրաինացի զինվորականներին մատակարարված բաճկոններն ու տաբատները չեն համապատասխանել պայմանագրով նախատեսված տեխնիկական պայմաններին։ 

Փորձաքննությունը ցույց է տվել, որ դրանք չեն կարող օգտագործվել իրենց նպատակներով։
Լրագրողները նաև նշում են, որ ՊՆ-ն թանկարժեք գներով սաղավարտներ է գնել մարտիկների համար։ Ապրանքը, որը նշված էր որպես ԱՄՆ արտադրության PASGT սաղավարտ՝ NIJ IIIA պաշտպանական մակարդակով, ուներ ավելի ցածր պաշտպանության մակարդակ՝ NIJ 2:

Մյուս փաստը վերաբերում է նախորդ տարվա գարնանը չոր կերաբաժնի գնմանը։ Պաշտպանության նախարարությունը կիևյան «Տանոս Տեքնոլոջի» ընկերությունից 430 միլիոն գրիվենով մեկ միլիոն չոր կերակրաբաժին է պատվիրել Թուրքիայից։ Պայմանագրի սկզբնական տարբերակում եղել է սննդի տաքացուցիչ, սակայն այն անհետացել է, փոխարենը հավի պաշտետը ավելացվել է չոր չափաբաժնի մեջ։
Հատկանշական է նաև, որ այդ ապրանքներն արկղերում փաթեթավորվել են Legurme-ի տարբերանշանով: Հենց այս ապրանքանիշի և նրա մայր ընկերության արտադրանքն են նվիրաբերել բարեգործական կազմակերպությունները։