Բայդենի ելույթը՝ Իսրայելի հակամարտության մասին

Բայդենի ելույթը՝ Իսրայելի հակամարտության մասին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ելույթ է ունեցել և հանդես եկել Իսրայելի հակամարտության վերաբերյալ հայտարարությամբ, որի կարևոր հատվածներն առանձնացրել է Sky News-ը։

Ջո Բայդենը կրկնել է իր նախկին խոստումը, որ ԱՄՆ-ն կանգնած է Իսրայելի կողքին և «երբեք նրան չի թողնի առանց աջակցության»։

«Մենք կտրամադրենք այն օգնությունը, որն անհրաժեշտ է Իսրայելի քաղաքացիներին, որպեսզի նրանք կարողանան շարունակել պաշտպանել իրենց»,- հավելել է ԱՄՆ ղեկավարը։
Նա նշել է, որ Իսրայելի քաղաքների վրա «հազարավոր հրթիռներ» են տեղացել, իսկ ՀԱՄԱՍ-ը սպանել է «անմեղ» մարդկանց։

«Ի պատասխան այս ահաբեկչական հարձակումների՝ Իսրայելն իրավունք ունի պաշտպանել իրեն և իր ժողովրդին», - ընդգծել է ամերիկացի առաջնորդը։

«Ահաբեկչական հարձակումները երբեք արդարացված չեն, և իմ վարչակազմի աջակցությունն Իսրայելի անվտանգությանը ուժեղ է և անսասան»: Նա նաև մտահոգություն հայտնել, որ այլ զինված խմբավորումներ կարող են օգտվել ներկա իրավիճակից՝ հավանաբար նկատի ունենալով Լիբանանի Հզբալլահին:
«Թույլ տվեք սա հնարավորինս հստակ ասել. Իսրայելի դեմ թշնամական որևէ կողմի համար այս հարձակումները շահագործելու պահը չէ», - ասել է Բայդենը:

Նա նաև ասել է, որ հանձնարարել է օգնականներին ակտիվացնել շփումները Իսրայելի, տարածաշրջանի երկրների, ԵՄ-ի և Պաղեստինի վարչակազմի հետ։