Վլադիմիր Կուզմինը գաղտնի ամուսնացել է

Վլադիմիր Կուզմինը գաղտնի ամուսնացել է

63-ամյա երաժիշտ Վլադիմիր Կուզմինը գաղտնի ամուսնացել է իրենից ավելի քան 30 տարի փոքր կնոջ՝ 27-ամյա Սվետլանա Կարպուխինայի հետ։ Այս մասին հայտնում է КП-ն, վկայակոչելով երաժիշտի եղբորը՝ երգիչ Ալեքսանդր Կուզմինի փոխանցած տեղեկությունները։ Վերջինս ասել է, որ հարսանիք, որպես այդպիսին չի եղել։ Զույգը պարզապես գնացել է ԶԱԳՍ եւ գրանցել ամուսնությունը մոտ երկու ամիս առաջ։ Հայտնի է դարձել, որ ամուսինները ծանոթացել են մի միջոցառման ժամանակ, որտեղ Սվտելանան իր ծառայություններն է առաջարկել որպես համերգների կազմակերպիչ։ Հայտնի է նաեւ, որ Սվետլանան Մոսկվա է ժամանել Կալինինգրադից։ Իսկ այնտեղ նա սովորել է Բալթյան համալսարանում։ Արդեն Մոսկվայում էլ յուրացրել է երաժշտական բիզնեսի եւ զվարճանքների ինդուստրիայի մենեջմենթ մասնագիտությունը։