Հայտնի է դարձել Ֆլոյդի ձերբակալումն իրականացնող ոստիկանների դատավարության օրը

Հայտնի է դարձել Ֆլոյդի ձերբակալումն իրականացնող ոստիկանների դատավարության օրը

 Մինեապոլիսում Ջորջ Ֆլոյդի ձերբակալությունն իրականացնող ոստիկանների դատավարությունը կսկսվի 2021 թվականի մարտի 8-ին։ Այս մասին հայտնում է NBC-ն, վկայակոչելով Հենեպին շրջանի դատավար Պիտեր Քեխիլին։

Նշենք, որ ձերբակալման գործողության հետեւանքով Ֆլոյդն անհամաչափ ուժի կիրառությունից մահացել էր։ Դեռեւս պարզ չէ, սակայն, թե դատավարությանը բոլոր չորս նախկին ոստիկանները մասնակցելու են, թե ոչ։ Հաջորդ նախնական լսումը տեղի կունենա սեպտեմբերին։

Հիշեցնենք, որ Ֆլոյդի մահը հանգեցրեց հուժկու հակառասիստական ցույցերի ողջ ԱՄՆ-ում։