Ուժգին երկրաշարժ Թայվանում, իրականացվում է բնակչության տարհանում

Ուժգին երկրաշարժ Թայվանում, իրականացվում է բնակչության տարհանում

Թայվանում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել։ Երկրակեղեւի ցնցումների ուժգնությունը գնահատվել է 6,7 մագնիտուդ։ Այս մասին հայտնում է TACC լրատվական գործակալությունը։ Ըստ հրապարակման, մայրաքաղաք Թայբեյում փլուզումներ են եղել։ Փակվել է մետրոն։

Դադարեցվել է երկաթուղային հաղորդակցությունը։ Երկու տուրիստ է տուժել։ Տուժածները եղել են Մալայզիայից եւ գտնվել են Տարոկո ազգային պարկում երկրաշարժի ժամանակ, եւ նրանց վրա քարեր են ընկել։ Քաղաքային շինություններից մարդկանց տարհանում են։ Փակվել են նաեւ կրթական հաստատությունները, որտեղից աշակերտությանը եւս տարհանել են։ Էպիկենտրոնը գտնվում է Հուալյան քաղաքից 19 կմ դեպի հյուսիս-արեւելք, ծովափնյա հատվածում։ Դասակարգմամբ երկրաշարժը որակվել է որպես ավերիչ։