Բորելը մանրամասներ է ներկայացրել Միրզոյանի հետ ունեցած զրույցից

Բորելը մանրամասներ է ներկայացրել Միրզոյանի հետ ունեցած զրույցից

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն X-ի իր միկրոբլոգում ներկայացրել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ զրույցի մանրամասները։

«Երեկ Արարատ Միրզոյանի հետ մտքեր փոխանակեցինք Հայաստանի իրավիճակի և Ղարաբաղից տեղահանված ավելի քան 100 000 հայերի կարիքների շուրջ: 

Քննարկեցինք, թե ինչպես ավելի ամրապնդել Հայաստանի կայունությունն ու Հայաստան-ԵՄ հարաբերությունները։ 
Ընդգծեցինք խաղաղ գործընթացին նպաստելու հարցում ԵՄ հանձնառությունը»,– գրել է նա։