Ադրբեջանի հետ չհարձակվելու մասին դաշնագի՞ր

Ադրբեջանի հետ չհարձակվելու մասին դաշնագի՞ր

Մոլոտովը և Ռիբենտրոպը` գրկախառնված Չեմբերլենի հետ դժոխքում բղավելով ծիծաղում են: Դուք հասկանո՞ւմ եք, թե ինչ եք խոսում: Ո՞ւմ հետ է ստորագրվելու չհարձակվելու մասին դաշնագիրը` մի երկրի հետ, որը հայտարարում է, որ ամբողջ Հայաստանը «Արևմտյան Ադրբեջան» է և Հայաստանի մայրաքաղաքն անվանում է «ադրբեջանական քաղա՞ք»:

Ո՞ւմ հետ է ստորագրվելու չհարձակվելու պակտը` մի երկրի, որի «հաբրգած» առաջնորդը հայերին շուն է անվանո՞ւմ։

Ո՞ւմ հետ է ստորագրվելու չհարձակվելու դաշնագիրը` մի երկրի հետ, որը պահանջում է փոխել ՀՀ Սահմանադրությո՞ւնը։

Ո՞ւմ հետ է ստորագրվելու չհարձակվելու մասին դաշնագիրը` մի երկրի հետ, որը հայերի էթնիկ զտումներ է անցկացրել Արցախո՞ւմ։ 

Ո՞ւմ հետ է ստորագրվելու չհարձակվելու դաշնագիրը` մեր պատմությունն ու մշակույթը յուրացնող ու գողացող թրքալեզու վիժվածքակույտի հե՞տ։

Ո՞ւմ հետ է ստորագրվելու չհարձակվելու պակտը` Հայաստանի 240 ք/կմ ինքնիշխան տարածքն օկուպացրած երկրի հե՞տ (այսինքն ՝ արդեն մեզ վրա հարձակված երկրի)։ 

Ո՞ւմ հետ է ստորագրվելու չհարձակվելու պակտը` մի երկրի հետ, որը Հայաստանից արտատարածքային միջանցք է պահանջո՞ւմ։ 

Ո՞ւմ հետ է ստորագրվելու չհարձակվելու դաշնագիրը` մի երկրի հետ, որը Հարավային Կովկասում գերիշխանության դոկտրին ունի Հայաստանի մասնատման հաշվի՞ն։ 

Ի՞նչ եք կարծում` ձեր «խաղաղ նախաձեռնությունները» ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում կանգնեցնելո՞ւ են ագրեսորին։ Թե՞ սա ադրբեջանամետ բուրմունքով համեմված «խաղաղասիրական» ճառերի հերթական չափաբաժինն է, որից արդեն ֆիզիկապես զզվել ենք և, որոնք ուղղակիորեն սպառնում են երկրի գոյությանը։

ՀԳ. Հա՛... մեկ էլ մի ակնհայտ ճշմարտություն. Զենքի գնումը շատ լավ է, բայց պատերազմը հաղթում են ոչ միայն զենքի քանակով ու որակով, այլ պատերազմում հաղթում են առաջին հերթին զինվորները, որոնք պետք է վստահ լինեն, որ իրենց չեն վաճառի ու չեն դավաճանի հանուն «խաղաղության դարաշրջանի»:

Արման Աբովյան