Տասնյակ երիտասարդներ են ձերբակալվել

Տասնյակ երիտասարդներ են ձերբակալվել

Հանրապետութան հրապարակում տեղի ունեցած ցույցից տասնյակ երիտասարդներ են ձերբակալվել: Այս  ասին հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը:

«Քիչ առաջ դուրս եկա Քննչական կոմիտեի ՀԿԳ վարչությունից:

Տասնյակ երիտասարդներ են ձերբակալվել: Վստահորդս Արցախցի 18-ամյա լուսավոր մի տղա է: Նրան մեղադրում են զանգվածային անկարգությունների մասնակցելու մեջ:

Սա ուղիղ մասայական քաղաքական բանտարկությունների հանցավոր գործընթաց է, որն իրականացնում է օրվա իշխանությունը:

Հայրենիքն ու տներն արցախցիներից խլեցին, իսկ հիմա ազատությունն են խլում...»,- գրել է նա: