Քայլ դեպի ապագա, թե վերադարձ դեպի անցյալ․ մաս 2-րդ

Քայլ դեպի ապագա, թե վերադարձ դեպի անցյալ․ մաս 2-րդ
ԱՄՆ նախագահը մինչ քաղաքականություն մուտք գործելը, հայտնի էր որպես խոշոր գործարար, ով կարողանում էր իր ուզածին հասնել՝ պատին սեղմելով հակառակորդներին կամ մրցակիցներին։ Ըստ ամենայնի, քաղաքականության մեջ եւս նա գործում է նույն մարտավարությամբ։ Պատին է փորձում սեղմել իր գործընկերներին, մրցակիցներին, հակառակորդներին։ Այսպես պատին սեղմվեց նաեւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ով հայտարարեց պառլամենտի պատգամավորների հետ հանդիպման ժամանակ, որ պատրաստ է աջակցել ամերիկյան սեղմված գազի ընդունման համար նախատեսված տերմինալի կառուցմանը, հանուն «Հյուսիսային հոսք-2»-ը սանկցիաներից պաշտպանելու։



Ու դրա համար հատկացնում է ոչ պակաս, քան 500 միլիոն եվրո։ Արդյոք սա ռուս-ամերիկա-գերմանական հետկուլիսային պայմանավորվածություններ են, թե այլ բան, դժվար է ասել, սակայն պարզ է, որ գերմանական շուկա ամերիկյան գազը մուտք է գործում նաեւ այդ շուկայում ռուսական գազի ունեցած տեսակարար կշռի նվազման հաշվին։ Ամենեւին չի բացառվում, որ Միացյալ Նահանգները փուլ առ փուլ կյանքի է կոչում Եվրոպան ռուսական էներգակիրներից ունեցած կախվածությունից ազատագրելու իր քաղաքականությունը, որն ի դեպ այնքան էլ նոր երեւույթ չէ եւ սկսվել է դեռ կես դար առաջ։