Այդ պատգամավորը անպայման կալանավորվելու է․ Փաշինյան

Այդ պատգամավորը անպայման կալանավորվելու է․ Փաշինյան
Այսօր ԱԺ-ում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 100 տոկոսով ապացուցված գործ կա, և շուտով ականատեսն ենք լինելու 3-րդ հանրապետության ամենախորշոր կաշառքի դեպքի բացահայտմանը, որը կատարվել է պատգամավորի կողմից․



«Օրինակ՝ ԱԺ պատգամավորի նկատմամբ կա գործ, որը արդեն 100 տոկոսով ապացուցված գործ է։ Եվ արդեն 2 ամիս մենք պաշտոնական պատասխանի ենք սպասում, որ օրը մտավ, նախաձեռնություն է լինելու էդ պատգամավորին կալանավորելու վերաբերյալ, դա կաշառքի գործ է։ Բայց արդեն 3 ամիս է, դա մի քիչ էլ կապված է օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչության հետ, այդ թուղթը չի գալիս։ Մի քիչ մեր դեսպանատունը լավ չի աշխատում, մի քիչ գուցե այդ երկրի հետ որոշ կապեր կան, որ ձգում են, ամեն օր էսօր- էգուց։ Լավ կարելի է՝ մի շաբաթ, մի ամիս էլ ձգել, տարբերակ չկա, էդ պագամավորը կալանավորվելու է, և դա լինելու է 3-րդ հանարապետության պատմության ամենախորոշ կաշառքի դեպքը, որը իր թելերով տանելու է էլի ուրիշ բարձրաստիճան պաշտոնյաների ետևից», -ասաց Փաշինյանը։