Չեռնոբիլում արեւային էլեկտրակայան է բացվել

Չեռնոբիլում արեւային էլեկտրակայան է բացվել
Չեռնոբիլում, 100 մետր հեռու այն տարածքից, որտեղ կոնսերվացված է 1986-ին պայթած միջուկային ռեակտորը, սկսել է աշխատել առաջին արեւային էլեկտրակայան՝ 1 ՄՎտ հզորությամբ։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը, վկայակոչելով տեղի աղբյուրների փոխանցած տեղեկությունները։ Պարբերականը նշում է, որ կարեւորը ոչ այնքան բուն էլեկտրակայանի հարցն է այլ այն սիմվոլիկան, որ կա դրանում։ Խոսքը վթաված միջուկային ռեակտորի հարեւանությամբ վերջինիս գործելու մասին է։