9/48 ընտրատեղամասում ձայների հաշվարկը սկսված է

9/48 ընտրատեղամասում ձայների հաշվարկը սկսված է
Ժամը 20:00-ին ավարտվեց Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները: Կենտրոն վարչական շրջանի համար 8 դպրոցում տեղակայված 9/48 ընտրատեղամասի դռները փակվեցին: Ըստ վերջնական հաշվարկի տեղամասում տեխնիկական սարքով գրանցվել է 641 ընտրող՝ բոլորը ընտրական ցուցակից, լրացուցիչ ցուցակներ չեն կազմվել: Այս ընտրատեղամասում ձայների հաշվարկն արդեն սկսված է:



Հիշեցնենք, որ ժամը 17-ի դրությամբ մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 34.72 տոկոսը կամ 848.343 ընտրողից 294.534-ը։



_Համեմատության համար նշենք, որ նախորդ տարվա մայիսին քաղաքապետի ընտրություններին ժամը 17-ի դրությամբ մասնակցել էր քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 34.52 տոկոսը։_