Բողոքի ցույց Իսրայելում

Բողոքի ցույց Իսրայելում
Իսրայելի մայրաքաղաք Թել-Ավիվի կենտրոնում մարդիկ դուրս են եկել բողոքի ցույցերի՝ ընդդեմ հրեական ազգային պետություն դարձնելու նախաձեռնության։ Այս մասին հայտնում է **The Independent **պարբերականը։



Դեռ հուլիսի 19-ին Իսրայելի պառլամենտը՝ Քնեսետը, օրենք էր ընդունել, որով երկիրը հռչակվում է որպես բոլոր հրեաների ազգային տուն։ Հաղորդվում է, որ ցուցարարներից շատերի մոտ եղել են Պաղեստինի դրոշներ։ 



Նույն օրենքը ճանաչում է Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք իսկ հրեական օրացույցն էլ պաշտոնական օրացույց Իսրայել պետության համար։ Օրենքը նաեւ նվազեցնում էր արաբերենի կարգավիճակը որպես հատուկ լեզու։