Առաջարկել են Թրամփին օրենքով արգելել ՆԱՏՕ-ից դուրս գալու գործընթաց սկսել

Առաջարկել են Թրամփին օրենքով արգելել ՆԱՏՕ-ից դուրս գալու գործընթաց սկսել
ԱՄՆ սենատոր Ջոն Մըքքեյնը առաջարկել է օրենքով զրկել նախագահ Դոնալդ Թրամթին՝ ՆԱՏՕ-ի կազմից դուրս տալու գործընթաց սկսելու իրավունքից։ Այս մասին հայտնում է T-online-ը։ Ըստ հրապարակման, սենատոր Մըքքեյնը նույնիսկ համապատասխան օրինագիծ է ներկայացրել Սենատի քննարկմանը։



Օրինագծում նշված է, որ Միացյալ Նահանգները չի կարող լքել ՆԱՏՕ-ն առանց Կոնգրեսի հաստատման։ Իր ներկայացրած օրինագիծը սենատորը հիմնավորել է այն իրողությամբ, որ հենց դաշինքն է օգնել ԱՄՆ-ին լինել ավելի հաջողված եւ անվտանգ պետություն։