Մեղադրանքներ Հռոմից՝ Անկարային

Մեղադրանքներ Հռոմից՝ Անկարային
Իտալիայի ներքին գործերի նախարար Մատեո Սալվինին Թուրքիային մեղադրել է փախստականների անօրինական հոսքը դեպի Եվրոպա կանխելու իր հանձնառությունը չկատարելու մեջ։



Այս մասին հայտնում է Ermenihaber լրատվական կայքը։ Իտալացի նախարարի խոսքով՝ 2018թ․ տարեսկզբից մինչ օրս Թուրքիայից Իտալիա է գաղթել 1200 փախստական։ «Տարեսկզբից մինչև հիմա ծովային ճանապարհով Թուրքիայից 1200 փախստական է ներգաղթել։ Եվրամիությունը անօրինական գաղթը վերահսկելու նպատակով Թուրքիային 6 մլրդ եվրո աջակցություն է տրամադրել։ Այստեղ ինչ-որ բան այն չէ։ Արդյոք որոշները թերանո՞ւմ են իրենց պարտականությունները կատարելու հարցում», - ասել է Սալվինին։