Ռուսաստանի նախագահը մեկնել է Յոհաննեսբուրգ

Ռուսաստանի նախագահը մեկնել է Յոհաննեսբուրգ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնել է Հարավ-Աֆրիկյան Հանրապետության մայրաքաղաք Յոհաննեսբուրգ, ԲՌԻԿՍ գագաթնաժողովին մասնակցելու համար։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Նշենք, որ գագաթնաժողովի աշխատանքները կմեկնարկեն վաղը՝ հուլիսի 27-ին։



Համաձայն ունեցած տեղեկատվության, նախատեսվում են նաեւ երկկողմ հանդիպումներ գագաթնաժողովի շրջանակներում՝ ՀԱՀ, Թուրքիայի, Հյուսիսային Կորեայի, Զամբիայի, Արգենտինայի, Անգոլայի նախագահների, Հնդկաստանի վարչապետի միջեւ։ Նշենք, որ մինչ մեկնելը Ռուսաստանի նախագահը Անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել։