ԵՄ-ԱՄՆ առևտրային պայմանավորվածությունները վկայում են ԵՄ միասնականության մասին․ Հայկո Մաաս

ԵՄ-ԱՄՆ առևտրային պայմանավորվածությունները վկայում են ԵՄ միասնականության մասին․ Հայկո Մաաս
Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը հայտարարել է, որ ԱՄՆ-ԵՄ առեւտրային պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել երեկ՝ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների՝ ԱՄՆ կատարած այցի ընթացքում, ապացուցեց, որ ԵՄ-ն միասնական կառույց է, որին անհնար է պառակտել։



«Մենք տեսանք, որ եթե ԵՄ-ն միասնական կերպով է կարծիք հայտնում, մեր խոսքը ունենում է կշիռ»,- նկատել է Մաասը։ Նա նաեւ դրական է գնահատել այն, որ ավտոմեքենաների հետ կապված մաքսատուրքերը որոշվել է չեղարկել, ինչպես նաեւ սկսել համատեղ աշխատել կապված արդարացի առեւտրի եւ Առեւտրի համաշխարհային կազմակերպության բարեփոխման ուղղություններով։