ԱՄՆ-ի սենատորները Թուրքիային կոչ են անում ազատել կալանավորված հոգևորականին

ԱՄՆ-ի սենատորները Թուրքիային կոչ են անում ազատել կալանավորված հոգևորականին
ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկիի հանձնաժողովը քննադատել է Թուրքիայի դատաիրավական համակարգը, քանի որ երկարաձգվել է ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի կալանավորման ժամկետը։



Նա մեղադրվում է լրտեսության, ինչպես նաև Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հետ կապեր ունենալու մեջ։



Ինչպես փոխանցում է Ermenihaber լրատվական կայքը, Էնդրյու Բրանսոնին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում։ Հանձնաժողովի նախագահ, հանրապետական սենատոր Ռոջեր Վիքերը վերոնշյալ որոշումը որակել է «դաժանություն» և Թուրքիային կոչ արել անհապաղ ազատ արձակել ամերիկացի հոգևորականին։



Հանձնաժողովի համանախագահ Քրիս Սմիթն էլ ասել է. «Վերջին 18 ամսվա ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հնարավորություն ուներ վերջ դնել այս անարդարությանը, սակայն նա դա չարեց։ Էրդողանը վշտացրեց Բրանսոնին և նրա ընտանիքին։ Հոգևորական Բրանսոնը պետք է անհապաղ ազատ արձակվի»։ Թեմային արձագանքել է նաև դեմոկրատ պատգամավոր Էլսի Հասթինգսը և սենատոր Բեն Քարդինը, վերջիններս նույնպես մտահոգված են ամերիկացի հոգևորականի կարգավիճակով։