Հայտնի են հայր և դուստր Սկրիպալներին թունավորողները

Հայտնի են հայր և դուստր Սկրիպալներին թունավորողները
Բրիտանական ոստիկանությունը պարզել է, թե ովքեր են եղել նախկին հատուկ գործակալ Սերգեյ Սկրիպալին եւ նրա դստերը՝ Յուլյա Սկրիպալին թունավորողները։ Նշենք, որ նրանք թունավորվել են «Նովիչոկ» նյարդակաթվածային նյութով։ Ինչպես փոխանցում է Press Association-ը նրանց վրա կատարված հարձակմանը մասնակցել են մի քանի ռուսներ եւ ներկայումս իրավապահները հետախուզում են արտահայտել մեկից ավելի ռուսների հանդեպ։ «Քննիչները կարծում են, որ նրանք արդեն գտել են կասկածյալներին, որոնք կատարել են այդ հարձակումը քիմիական արգելված զենք հանդիսացող նյարդակաթվածային նյութով։ Քննիչները վստահ են, որ նրանք եղել են ռուսներ»։



Նշենք, որ Քիմիական զենքի արգելման միջազգային կազմակերպությունը Էյմսբերիի թունավորման դեպքի թունավոր նյութից փորձանմուշներ է վերցրել հետազոտություն կատարելու համար։