Պուտինը չի համաձայնել Թրամփի՝ Ղրիմի մասին ունեցած կարծիքի հետ

Պուտինը չի համաձայնել Թրամփի՝ Ղրիմի մասին ունեցած կարծիքի հետ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ղրիմը Ռուսաստանին միացել է անօրինական կերպով, ինչի հետ ինքը համաձայն չէ։



Այս մասին հայտնում է RT-ն։



«Մենք կարծում ենք, որ հանրաքվեն անցկացրել ենք միջազգային իրավունքի խստագույն պահպանումով, համահունչ ՄԱԿ Կանոնադրությանը»,- ասել է Ռուսաստանի նախագահը՝ հավելելով, որ Ռուսաստանի համար Ղրիմի միացման հարցը փակված է։ Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն էր հայտարարել, որ ԱՄՆ նախագահը չի ճանաչել Ղրիմի միացումը Ռուսաստանին։