Մոսկվան ամեն բան կանի, որպեսզի քիմիական զենքի արգելման միջազգային կազմակերպության մանդատը չեղարկվի

Մոսկվան ամեն բան կանի, որպեսզի քիմիական զենքի արգելման միջազգային կազմակերպության մանդատը չեղարկվի
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան ամեն բան կանի, որպեսզի չեղարկվի Քիմիական զենքի արգելման միջազգային կազմակերպության նոր մանդատը, որով ընդլայնվում էր արդեն գոյություն ունեցողը։ Այս մասին հայտնում է Channel 4-ը։



Լավրովը մասնավորեցրել է, որ այդ ընդլայնումը խախտում է քիմիական զենքի արգելման միջազգային Կոնվենցիան եւ վստահ չէ, որ մանդատի ընդլայնումը բավարար չափով մտածված քայլ էր։ Լավրովը նշել է, որ արդեն այսօր կա լուրջ անհանգստություն եւ եթե նոր մանդատը առ ոչինչ չհայտարարվի ապա Քիմիական զենքի արգելման միջազգային կազմակերպությունն այլեւս ունիվերսալ կառույց լինելուց կդադարի եւ վերջինիս օրերը կլինեն հաշված։